«Երկրի հանքարդյունաբերության հինգ խոշոր օբյեկտների տերը Պուտին, Սեչին, Տրոցենկո եռյակն է»․ Հրայր Կամենդատյան
104
Այսօր, 10:36
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոսկու շուկա, մաս երկրորդ․ 1. Այս բաժնում խոսելու ենք ՀՀ տարածքում գործող ոսկու հանքերի տերերի մասին։ Արդեն իսկ գաղտնիք չէ, որ ոսկու հանքերի սեփականատերերը մեծ մասամբ ֆեյքեր են, այո, դրանք հիմնականում ռուսական կապիտալի իրական տերերի դրածոներն են, որոնց մեջքի ետևում երևում են ռուսական օլիգարխների հաստ ականջները։ Դրանք նմանօրինակ հարյուրավոր հանքեր ունեն աֆրիկյան երկրներում եվ տեղի իշխանությունների հետ մութ, կաշառատվական կոմունիկացիաներով տիրապետում են այդ երկրների ազգային հարստությունը։ Դե հեղափոխական համարվող Հայաստանում էր միայն հնարավոր, որ «Ռոսնեֆտի» սեփականատեր Սեչինի խորհրդատու Ռոման Տրոցենկոն ձեռք գցի Սոտքի հանքավայրը, Ագարակի պղնձաձուլական կոմբինատը, Մեղրաձորի կոմբինատը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի կեսից ավելին։ Նույն անձը ցանկանում էր ձեռք բերել նաև Թեղուտի հանքավայրը։ Տարօրինակ չէ՞։ Փաստացի երկրի հանքարդյունաբերության հինգ խոշոր օբյեկտների տերը Պուտին, Սեչին, Տրոցենկո եռյակն է։ Սեչինն էլ Ալիևի կողմից պարգևատրվել է «ժողովուրդների բարեկամության» շքանշանով։ Հիմա ոսկու ձեռքբերման փաստաթուղթ փնտրող հայ ոսկերիչը կարո/ղ է վերը հիշատակված անձանցից ոսկի ձեռք բերել: Փորձեք պատկերացնել։ 2. Այս բաժնում խոսելու ենք ՀՀ կենտրոնական բանկի, ավելի շուտ, նրա ղեկավարության անգործության մասին։ Որպես թեմայի կարևոր հանգամանք, պետք նշենք, որ բազմաթիվ երկրներում ոսկու ձուլակտորների ներկրումը, վաճառքը կազմակերպվում է ազգային կենտրոնական բանկի կողմից, որի արդյունքում մասնավոր բանկերի փոխարեն ներկրած ոսկե բանկային ձուլակտորների վաճառքից գոյացած շահույթը մտնում է տեղի ազգային բյուջե, իսկ Հայաստանում այդ գործը գերշահավետ թողնվել է բանկերին նվեր, որոնք էլ ներկրված ոսկու վաճառքի ժամանակ սահմանում են ահռելի մարժա, և որի պատճառով և ոչ մի արտադրող բանկից ոսկի չի գնում։ Կենտրոնական բանկից, անշուշտ, կառարկեն և կնշեն, որ դա իրենց գործառույթների մեջ չի մտնում։ Եթե վաճառքի գործառույթներ չունեք, ինչո՞ւ եք կենտրոնական բանկին կից հուշադրամների վաճառքի խանութ պահում: Եվ դա այն պարագայում, որ նախկինում գործում էր դիլերային ցանց և կենտրոնական բանկը միայն անկանխիկով էր հուշադրամները վաճառում դիլերներին։ Բա կանխիկի սահմանափակումները ձեր սիրելի թեման է, ինչո՞ւ եք դա հանդուրժում: 3. Մի տարօրինակ զուգադիպությամբ ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ ոսկե, արծաթյա հուշադրամների արտադրության պատվերները տրամադրում է միայն, բացառապես արտասահմանյան դրամահատարաններին, որոնց արտադրանքը անհասկանալի ֆանտաստիկ թանկ է։ Բա տեղի արտադրական հզորությունների մասին մոռացե՞լ եք: Դուք սխեման դիտեք հարգելիներս։ ՀՀ տարածքում արտադրվող հանքաքարը ոսկի է դառնում դրսում, որը գնում են արտասահմանյան արտադրողները, Հայաստանից եկած պատվերը կատարելու և Հայաստան թանկ գնով մատակարարելու համար։ Տարօրինա՞կ է: Շարունակելի․․․»։