Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ.

«Այս ամենի մեջ բոյկոտի էլեմենտներ եմ տեսնում». Արմեն Հովասափյան

126
Այսօր, 10:30
«Այս ամենի մեջ բոյկոտի էլեմենտներ եմ տեսնում». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխող թիմում եղած ճգնաժամի մասին ես արդեն մի քանի անգամ խոսել եմ։ Սրանք ամեն ինչ թողել են ինքնահոսի, ու տպավորություն ունեմ, որ որոշ դեպքերում դա նույնիսկ միտումնավոր է արվում․ հատուկ են թողնում, որ քննադատվեն ու թիրախավորվեն։
Այսօր ԱԺ քառօրյան է սկսվում։ Օրակարգում 20 հարց կա, որոնցից 12-ը երկրորդ ընթերցման են, այսինքն՝ դրանց քննարկումը միջինը կտևի 7-8 րոպե։ Մնացած 8 հարցը կամ շատ էքսցենտրիկ են, կամ լրիվ անատամ․ դրանցից ուղիղ կեսը վերաբերում է հարկային օրենսգրքի փոփոխություններին։
Ասածս ինչ է․ էսօր էդ բոլոր հարցերը կքննարկեն, կվերջացնեն, վաղը քվեարկություն կանեն, մի 4-5 ժամ հարցուպատասխան կլինի, կխոսեն, թեմաներ կխառնեն, օրակարգը մի կերպ կլցնեն, ու վերջ՝ առաքելությունը կհամարվի կատարված։ Կրկնում եմ՝ էս ամենի մեջ ես բոյկոտի էլեմենտներ եմ տեսնում»:

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան