Ֆիդանի հայտարարությունների հետ կապված՝ Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
914
Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ., 13:32
![]() Թեհրանում Թուրքիայի դեսպանին հրավիրել են Իրանի ԱԳՆ, որտեղ նրան ընդունել է Իրանի արտգործնախարարի օգնական Մահմուդ Հայդարին։ Հանդիպման ընթացքում Հայդարին, անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարություններին, ընդգծել է երկկողմ հարաբերություններին վնասող հայտարարություններից խուսափելու անհրաժեշտությունը: Իր հերթին Թեհրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Կարլանկիչը հաստատել է իր երկրի դիրքորոշումը Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանման և ընդլայնման հարցում։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Al Jazeera-ին տված հարցազրույցում ավելի վաղ ասել էր, որ Իրանը «մեծ ռեսուրսներ է զոհաբերել տարածաշրջանում իր նվաճումների համար»։ Նրա խոսքով՝ արտաքին քաղաքականության այս մոտեցումը պետք է փոխվի: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
