«Նիկոլ Փաշինյանի դեմ մեղադրական ցուցմունքներն առաջիկայում կավելանան». Նաիրա Զոհրաբյան
![]() «Մենք ադրբեջանական աղբյուրներից լսում ենք Արայիկ Հարությունյանի ցուցմունքը, որ հոկտեմբերի 18-ին, նույն օրը, երբ Ռուսաստանի նախագահն է արել առաջարկը, ինքը առաջարկել է Նիկոլ Փաշինյանին, որ հնարավորություն կա կանգնեցնել պատերազմը»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյանի խոսքով, Ադրբեջանում ընթացող դատավարության նպատակն է Հայաստանին միջազգային ատյաններում ճանաչել ռազմական հանցագործ, դատել Հայաստանը և մեր սերունդներին դնել ֆինանսական փոխհատուցումների տակ: «Բայց արդեն իսկ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի կատաստրոֆիկ մեղադրանքների շարքը գնալով ավելանում է և, ցավոք, առաջիկայում կրկին ավելանալու է, երբ մենք կլսենք բազմաթիվ ցուցմունքներ, թե ինչպես է հնարավոր եղել կանգնեցնել պատերազմը, և Նիկոլ Փաշինյանը դա չի արել»,- ընդգծել է Զոհրաբյանը: |
«Ադրբեջանն անհրաժեշտ է բոլոր կողմերին՝ ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, Արաբական աշխարհ, Չինաստան». Արա Պողոսյան
7203:06«Նախիջևանը, Արցախը, այժմ արդեն Սյունիքը ՀՀ-ն ոչնչացնելու ծրագրի փուլերն են». Վարդան Ոսկանյան
10501:12«Աշխատում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ». Էրդողան
13900:13«Նիկոլից հետո ուսուցիչները կստանան 300,000 դրամ դրույքաչափով աշխատավարձ». Նաիրի Հոխիկյան
89Երեկ, 23:24«Հայ արևմտամետները մնացել են երկու քարի արանքում». Արմինե Օհանյան
131Երեկ, 23:12«Պատերազմն Ուկրաինայում կտրուկ թեժանալու է՝ ընդգրկելով նոր տարածքներ». Դավիթ Կարապետյան (տեսանյութ)
114Երեկ, 22:48