Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ.

«Որոշում եմ կայացրել՝ իրեն չլսել». Ալեն Սիմոնյան

90
Այսօր, 12:30
«Որոշում եմ կայացրել՝ իրեն չլսել». Ալեն Սիմոնյան

«Վարդան Ղուկասյանի աջակիցների ակցիայի ժամանակ հայտարարություններ էին հնչում, որ ՀՀ իշխանության բողոքի հիման վրա է ԱՄՆ-ում այդ գործընթացը սկսվել և որ Ղուկասյանի հնարավոր տեղափոխման դեպքում, նրան վտանգ է սպառնում, ի՞նչ կասեք»,- ճեպազրույցի ժամանակ դիմելով Ալեն Սիմոնյանին՝ հարցրեց լրագրողը: ԱԺ նախագահն ասաց՝ չի կարծում, որի ՀՀ-ում կա որևիցե մեկը, որի կյանքին, քաղաքական հայտարարության համար, վտանգ է սպառնում: «Քիչ մարդ ա՞ հայհոյում, ով ասես՝ հայհոյում է: Ես ինքս իմ համար որոշում եմ կայացրել, որ նույնիսկ եթե ինձ վերաբերվող ինչ-որ բան է իրեն թույլ տալիս, չեմ լսելու... Վստահ եմ, որ էն հայտարարությունները, որոնք քրեական բան են պարունակում, չեն կարող առանց հետևանք մնալ»:

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը