Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել
![]() Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Իսակովի Պողոտայի հողերն օտարելու գործով մեղադրանք է ներկայացվել: Այս մասին գրում է «Ֆակտոր»-ը՝ հղում կատարելով աղբյուրներին: Գործը քննող Քննչական կոմիտեն Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տալիս, ընդհուպ՝ չի հերքում կամ հաստատում գործով նրան մեղադրյալ ներգրավելու հանգամանքը: Հայտնի չէ նաև, թե ինչ հոդվածով է Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավվել, սակայն, ամենայն հավանականությամբ, խոսքը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու մասին է: Հիշեցնենք, որ Իսակովի պողոտայում գտնվող, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող 11 հա հողատարածքն, ըստ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի, օտարվել է 2005-2006 թվականներին, երբ Սերժ Սարգսյանը եղել է Հայաստանի պաշտպանության նախարարը: Ըստ քրեական գործի՝ այս հողերն օտարվել են շուկայականից էականորեն ցածր գնով ուղղակի վաճառքով: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
«Ադրբեջանն անհրաժեշտ է բոլոր կողմերին՝ ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, Արաբական աշխարհ, Չինաստան». Արա Պողոսյան
7203:06«Նախիջևանը, Արցախը, այժմ արդեն Սյունիքը ՀՀ-ն ոչնչացնելու ծրագրի փուլերն են». Վարդան Ոսկանյան
10501:12«Աշխատում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ». Էրդողան
13900:13«Նիկոլից հետո ուսուցիչները կստանան 300,000 դրամ դրույքաչափով աշխատավարձ». Նաիրի Հոխիկյան
89Երեկ, 23:24«Հայ արևմտամետները մնացել են երկու քարի արանքում». Արմինե Օհանյան
131Երեկ, 23:12«Պատերազմն Ուկրաինայում կտրուկ թեժանալու է՝ ընդգրկելով նոր տարածքներ». Դավիթ Կարապետյան (տեսանյութ)
114Երեկ, 22:48