Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ.

«Չեմ պնդում, որ 2018-ին բանծիկով իշխանությունը տվել են Փաշինյանին, բայց կան հարցեր, որոնց պատասխանը չկա». Ագնեսա Խամոյան

97
Այսօր, 15:12
«Չեմ պնդում, որ 2018-ին բանծիկով իշխանությունը տվել են Փաշինյանին, բայց կան հարցեր, որոնց պատասխանը չկա». Ագնեսա Խամոյան

«Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո անհանգիստ գնահատականներ հնչեցին ՀԱԿ-ից, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմնակիցների կողմից և Արմեն Աշոտյանի կողմից»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ընդգծելով, որ 2008-2018-ին ամբողջ իշխանական քարոզչամեքենան աշխատել է երկրորդ նախագահի դեմ՝ արդարացնելով դա, թե վտանգ են զգացել, որ Քոչարյանը կարող է վերադառնալ:

«2018 թվականի հետ կապված շատ հարցադրումներ ունենք: Ես չեմ ասում, որ 2018-ին բանծիկով իշխանությունը տվել են Նիկոլ Փաշինյանին, բայց ես ունեմ բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները ես և մեր քաղաքացիներն այդպես էլ չենք ստացել: Բայց մենք ներքին պայմանավորվածությունների շրջանակում չենք բարձրաձայնել դրա մասին:

Ես չեմ ուզում պնդել, որ երրորդ նախագահը իշխանությունը հանձնել է Նիկոլ Փաշինյանին, բայց ես կարող եմ իշխանությունների անգործության վերաբերյալ արտահայտել իմ մտահոգությունները: Ի՞նչ սկզբունքով է երրորդ նախագահը որոշել, թե հանրապետականներից ով պետք է կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանին, ով պետք է դեմ քվեարկի: Ես ուզում եմ հիշեցնել Էդուարդ Շարմազանովի խոսքերը. երբ պետք է արդեն կողմ քվեարկեին Նիկոլ Փաշինյանին, ասաց՝ այնքան ձայն, որքան կպակասի, մենք կլրացնենք»,-ասել է Խամոյանը:

Ագնեսա Խամոյանի ճեպազրույցը