Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 14 հունվարի, 2025 թ.

«Հակամարտության արմատները ոսկու շուկայում չեն». Հրայր Կամենդատյան

150
Այսօր, 09:42
«Հակամարտության արմատները ոսկու շուկայում չեն». Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոսկի, ոսկու շուկա, բանկեր, ՊԵԿ, նիկոլ
Ամիսներ շարունակ զգուշացնում էի, որ քպ խմբակի ղեկավարը վարում է հակաժողովրդական սոցիալական քաղաքականություն և շատ շուտով այդ անձի ոչ ադեկվատ անձը և գործը դառնալու է հերթական բախման պատճառ։ Կառավարության շենքի մոտ էին հավաքվել ոսկու շուկայի աշխատակից ձեռներեցներ և տնտեսական պահանջագիր ներկայացրեցին, արդեն ոչ սիրելի իշխանությանը։
Պահանջագիրն իր մեջ ընդգրկում է մի շարք հարցեր։
1. Շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխություն, քանի որ ոչ սիրելի կառավարությունը և ՀՀ ԱԺ քպ ատելի խմբակցությունը կրկնակի անգամ բարձրացրել են հարկի գումարը։
2. Ձեռներեցներին ծանուցել են, որ պարտավոր են ներկայացնել ապրանքային մնացորդների մասին հաշվարկ տեղեկատվություն առ 01.01.2025։ Ապրանքային մնացորդը գերազանցող ապրանքի հայտնաբերելու դեպքում, դրա տիրոջ նկատմամբ կկիրառվի մոտ քսան տոկոսի չափով տուգանք, իբր թե չգրանցված ապրանքի ձեռքբերման գործարքի չվճարված եկամտային հարկի գումար։
Վստահ եղեք՝ նման օրենսդրական կարգավորման դեպքում մեկ ամիս հետո ոսկու շուկան կդադարի գոյություն ունենալուց։
Մոտ տասը հազար մարդ կզրկվի աշխատանքից, ոսկերչությանը կհասցվի ջախջախիչ հարված, որից նա ուշքի չգալով կկործանվի։
Ստեղծված իրավիճակը բազմաշերտ է և խնդիրը պահանջում է և համբերություն, և գիտելիք, և իմաստություն, և կոմպրոմիս։ Թվարկված բոլոր հատկանիշները ՀՀ ոչ ադեկվատ, տիկտոկասեր ղեկավարի, էկոնոմիկայի ևս ոչ փորձառու քպ-ական նախարար անձի մոտ բացակայում են, ուստի պատրաստ լինենք ամեն ինչի՝ ձերբակալություններ, ծեծ ու ջարդ, լուսային նռնակներ, ջրցան հունվարյան մեքենաներ։
Այս հակամարտության արմատները ոսկու շուկայում չեն և շուկայի ժողովուրդը ինչ որ իմաստով դատապարտված է։
Պատճառները շատ են, հիմա կներկայացնենք մի քանիսը։
1. Հիմնականը երկրում ստեղծված այն աննորմալ վիճակն է, երբ ոսկի արտադրողը երկրում ոսկի չի վաճառում։ Այսինքն շուկայի հիմնական հումքային արտադրողը չի ուզում վաճառող լինել և անհնարին է դարձնում ոսկու ձեռք բերման փաստաթղթավորումը։
Իսկ ինչո՞ւ չի վաճառում: Հը՞ն: Որովհետև ոսկի պարունակող հանքաքար և չզտված, ցածր հարգի ոսկի է իբր թե արտահանում: Ինչո՞ւ է դա կատարվում: Որովհետև ոչ ոք չի ստուգում, թե հանքաքարի մեջ ոսկու իրական պարունակությունը տաս տոկոս է, թե 90: Բավականին պարզունակ հնարքի միջոցով կարծես թե հնարավորություն է ընձեռվում խուսափել պետական բյուջետային պարտավորություններից։
2. Հաջորդ հարցը, դա արտադրողների և բանկերի միջև առևտրի իսպառ բացակայությունն է։ Փաստացի տոննաներով արտասահմանից ոսկի գնող բանկերը և երկրում ոսկի արտադրողները իրար չեն գտնում։ Ծիծաղ չառաջացնող այս փաստը տարօրինակ չէ՞: Իսկ տարօրինակ չէ՞, որ արտադրողները իմանում են ՀՀ բանկերի կողմից վաճառվող ոսկու շատ բարձր գները և փորձ էլ չեն անում իրենք անմիջական վաճառք կազմակերպեն մանր ձեռներեցներին և քաղաքացիներին:
Այս երկու պատճառների անփոփոխ մնալը տասնյակ տարիների ընթացքում պատահական չեն, այլ կարծես թե հստակ կազմակերպված։ Ահա թե ինչու հայ ոսկերիչը չի կարող ունենալ ոսկու հումքի ձեռքբերման փաստաթղթեր, որոնք էլ կարող էին շրջանառության հարկի նվազեցում կատարելու հնար տալ։
3. Հաջորդ հարցը վերաբերվում է տիեզերք արբանյակ ուղարկող պետության կողմից ոսկու զտման գործընթաց չկազմակերպելուն և ֆիննախի միջոցով դրանց վաճառքի իրականացմանը։ Կարո՞ղ էին: Միգուցե։ Բա ինչո՞ւ չեն անում: Տարօրինակ է չէ՞: Առնվազն ոսկու փաստաթղթերի զգալի մասը կունենար պետական վստահելի ծագում։
Շարունակելի»: