«Մարդ պետք է ստի ինստիտուտ ավարտած լինի, որ կարողանա կառավարությանը հակադարձել»․ տնտեսվարող
![]() «Կառավարության որոշումը չի գոհացնում։ Նախ դա վերաբերվում էր հունվարի 1-ով գրանցվածներին, ով գույքագրել է ապրանքը, իսկ նման մարդ գոյություն չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության շենքի դիմաց շրջհարկի բարձրացման դեմ բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներից մեկը՝ անդրադառնալով Կառավարության որոշմանը, համաձայն որի՝ նրանց 6-ամսյա անցումային շրջան է հատկացվել․ «Իրենք ասում են՝ երկու եռամսյակը 10 տոկոսով կվճարեք, հետո հետ կտանք, դա էլ է սուտ, խաբեություն է, պարզապես իմացան, որ այսօր ավելի մեծ հավաք պետք է լիներ, ստերով մեր հավաքը փորձեցին տապալել։ Սայթերով տարածում են, թե մեզ ընդառաջել են, բաց սուտ է։ Ոչ մի հետաձգում չկա, օրենքի քննարկում չկա։ Մեր խնդիրը ընդհանրապես չի լուծվել։ Այսօր գործարարաների օրն է, մենք գործադուլի ենք դուրս գալիս՝ կառավարության անպատասխանատու պահվածքի պատճառով»,- ասաց տնտեսվարողը՝ հայտնելով, որ մարզերում ևս այսօր բողոքի ակցիաներ են իրականացվելու։ «Մարդ պետք է ստի ինստիտուտ ավարտած լինի, որ մեր կառավարությանը կարողանա հակադարձել»,- ասաց տնտեսվարողը։ |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
