Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.

Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը. «Հրապարակ»

92
Այսօր, 09:06
Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա են դարձել, իշխող թիմի պատգամավորներից շատերն ավելի զգուշավոր են դարձել այդ մարդկանցից, կարծում են, որ իրեն հարգող և նորմալ արժեհամակարգ ունեցող մարդը չէր կարող կարդալ ուրիշի նամակագրությունը։
Մեզ ասացին, որ իրականում հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը, տղամարդիկ հիմնականում հրաժարվել են կարդալ, բացառությամբ երեքի՝ Վահագն Ալեքսանյանի, Արթուր Հովհաննիսյանի և Աղազարյանի ընկեր Հակոբ Ասլանյանի, ասում են՝ Ասլանյանն անկեղծացել է, որ միտումնավոր է կարդացել, որ տեղյակ լինի՝ խոսքն ինչի մասին է, կարողանա հետագայում ընկերոջը պաշտպանել, իսկ կանանցից շատերը մոտեցել, մի քանի տող աչքի տակով անցկացրել են, ապա դադարեցրել են կարդալը։ Փոխարենը կին պատգամավորներից երեքը՝ Արուսյակ Ջուլհակյանը, Հասմիկ Հակոբյանն ու երբեմնի թունդ իրավապաշտպան Հերիքնազ Տիգրանյանը, կլանված մինչև վերջ ընթերցել են խոսակցությունը՝ գեղարվեստական նյութ կարդալու պես»:

Մանրամասները՝ թերթի համարում: