«Առավել ուշադրության է արժանի այն, ինչ հայտարարվեց «երկու բառով»»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Գործնականում, Վաշինգթոնում տեղի ունեցածի առնչությամբ առավել ուշադրության է արժանի ոչ թե այն, ինչ ստորագրվել է՝ իր աղմկոտ անտուրաժով, այլ այն, ինչ հայտարարվեց «երկու բառով»: Իսկ «երկու բառով» հայտարարվեցին երկու էական բաներ: Նախ, ինչպես անդրադարձել եմ, այն, որ Հայաստանը միանում է ԻԼԻՊ դեմ պայքարի Գլոբալ կոալիցիային, որ գլխավորում է ԱՄՆ: Մյուսն այն, որ առաջիկայում Հայաստան կժամանի ԱՄՆ մաքսային ու սահմանային պարեկների աշխատանքային խումբ, որի նպատակն է օգնել Հայաստանին սահմաննային անվտանգության կարողությունը բարձրացնելու համար: Նախ, ինքնին ոչ միայն վատ բան չկա, այլ ողջունելի է Հայաստանի սահմանային անվտանգության կարողունակության բարձրացման համար օգտակար ցանկացած գործընկերություն թե ԱՄՆ, թե որևէ այլ երկրի հետ: Սա անխոս: Բայց, մենք նաև հասկանում ենք, որ գործ ունենք մեծ քաղաքականության հետ, այդ քաղաքականության մեծ դերակատարներից մեկի հետ, հետևաբար մեղմ ասած միամիտ է մտածել, թե այդօրինակ նախաձեռնությունները բուն իմաստով հենց այն մասին են, ինչի մասին հայտարարվում են: Հետևաբար, տեղին է հարցը, թե բուն առումով ինչի՞ մասին է ԱՄՆ մաքսային ու սահմանային պարեկների խմբի այցը այս շրջափուլում: Արդյո՞ք այն «Միջին միջանցքի», որի մասին դեռևս 2024 թվականի ամռանը Երևանում հայտարարեց Էնթոնի Բլինքենի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը, որ ԱՄՆ համար առաջնահերթ է կառուցել Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առեւտրային միջանցք, և հատկապես Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղով: Եվ մյուսը: Հոկտեմբերին Փաշինյան-Պուտին հանդիպմանը ձեռք բերվեց համաձայնություն, որ Իրանի հետ Հայաստանի սահմանի անձնագրային անցակետը ամբողջությամբ կանցնի Հայաստանի սահմանապահ ծառայությանը և ռուս սահմանապահները այլեւս ծառայություն չեն իրականացնի այդ անցակետում: Նախորդ տարի դեկտեմբերից այդ համաձայնությունը մտավ ուժի մեջ: Արդյո՞ք ամերիկյան մաքսային ու սահմանային պարեկների խմբի այցի «թիրախում» նաև այդ անցակետն է: Եվ արդյո՞ք դրա վերաբերյալ հայ-ամերիկյան քննարկումների մասին իրազեկվածության պատճառով էր, որ Իրանի պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, որ հասկանալով Հայաստանի համար հայ-ամերիկյան հարաբերության կարևորությունը, այդուհանդերձ դեմ են ռեգիոնում ԱՄՆ ներկայությանը: Ընդ որում, այդ առումով էլ ուշագրավ է, որ օրերս Հայաստանում էր Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ահմադիանը, որին Երևանը հավաստիացնում էր հայ-իրանական «բնական շահերի» անսասանությունը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06