Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.

«Առաջարկում եմ վերացնել անփաստաթուղթ ապրանքների 20%-ով հարկումը, ոսկու և թանկարժեք քարերի վաճառքի համար սահմանել 1% շրջհարկ»․ Նաիրի Սարգսյան

110
Այսօր, 10:42
«Առաջարկում եմ վերացնել անփաստաթուղթ ապրանքների 20%-ով հարկումը, ոսկու և թանկարժեք քարերի վաճառքի համար սահմանել 1% շրջհարկ»․ Նաիրի Սարգսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները:
Իրականում խնդիր է առաջացել առևտրի բոլոր ոլորտներում, ուղղակի առաջին բողոքողը ոսկու ոլորտն է:
Վարչապետը իր հրապարակային ելույթների ժամանակ հանձնարարում է, որ օրենսդրական այնպիսի փոփոխություններ արվեն, որ անփաստաթուղթ ապրանքներ չվաճառվեն: Միանշանակ շատ ճիշտ հանձնարարական է, բայց դրա սխալ կատարումը բիզնեսի համար կատաստրոֆիկ եղավ:
Խնդիրն այն է, որ այս նպատակով միաժամանակ 2 պատժիչ կարգավորում ներդրվեց՝
1. Առանց փաստաթղթի առևտուր իրականացնելու շրջհարկը 5%-ից դարձավ 10%: Թեև աճը 100% է, բայց ես դրական եմ վերաբերվում այս փոփոխությանը, ուղղակի պետք է բացառություն սահմանվեր գյուղմթերքի և ոսկու համար՝ իրենց համար սահմանելով այլ տոկոսադրույք: Այս կարգավորումը լիարժեք բավական էր, որ առևտրականները շահագրգռված լինեին ձեռք բերել միայն փաստաթղթով ապրանքներ, եթե ՀԴՄ-ների նկատմամբ հսկողությունը նորմալ իրականացվեր:
2. Խանութն անփաստաթուղթ ձեռքբերումների համար պետք է վճարի 20% եկամտային հարկ: Սա աբսուրդ է:
Ոսկու շուկայի առևտրականը քաղաքացուց գնում է օգտագործված ոսկյա զարդը լոմի գնով՝ 50$: Դա ձուլում է, ստանում է նոր զարդ, որը վաճառում է 54$: Նախկինում այս վաճառքի համար վճարում էր 5% շրջհարկ՝ 2.7$ և ստանում էր 1.3$ զուտ շահույթ: Հարկը բարձր էր, դրա համար թաքցնում էին շրջանառությունը:
2025 թվականից այս նույն 54$ վաճառքից առևտրականը պետք է վճարի 10% շրջհարկ՝ 5.4$ + 10$ հարկ լոմի ձեռքբերման գնից: Այսինքն ստացած 4$ շահույթից պետք է վճարի 15.4$ հարկ:
Ոսկու շուկայի ցանկացած սեղանիկի վրա կա մոտավոտ 50-100.000$ արժողությամբ ոսկու և ադամանդի զարդ, հարկայինի տեսուչը կարող է մոտենալ ցանկացած սեղանի և տուգանել անփաստաթուղթ ապրանքների համար 10-20.000$-ի չափով:
Ֆինանսների նախարարությունում ասում են, թող համակերպվեն, գները բարձրացնեն, որ կարողանան հարկերը վճարել, բայց գները բարձրացնելու դեպքում Հայաստանից ոսկի գնող ռուսները, ղազախները, վրացիները և այլ երկրների ժողովուրդները կգնան Թուրքիա, Ադրբեջան, Էմիրաթներ ոսկի գնելու, իսկ ոսկու վաճառքով զբաղվող տաս հազար մարդ կմնա անգործ:
Առաջարկում եմ ԱԺ տնտեսական հանձնաժողովի մեր պատգամավորներին Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակել Հարկային օրենսգրքի փոփոխություն, որով շրջանառության հարկով աշխատողների համար կվերացվի անփաստաթուղթ ապրանքների 20%-ով հարկումը, ինչպես նաև ոսկու և թանկարժեք քարերի վաճառքի համար սահմանել 1% շրջանառության հարկ անկախ շրջանառության ծավալից»:

Աղբյուրը`   Նաիրի Սարգսյան