Փաշինյանը ՔՊ-ականներին կհավաքի Սևանի ամառանոցում․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը՝ սեպտեմբերի 7-ին, իշխանական վերնախավին կհավաքի Սևանի կառավարական ամառանոցում, որտեղ կուտեն-կխմեն եւ կքննարկեն անելիքները: Նա անբռնազբոս միջավայրում գնահատականներ կտա կառավարության և օրենսդիրի գործունեությանը, ինստրուկտաժ կանի առաջիկա անելիքների մասով ու կճանապարհի դեպի քաղաքական աշուն։ Մեր տեղեկություններով՝ հավաքը նախատեսել էին դեռ հուլիսի 9-ին՝ ԱԺ աշխատանքի ավարտից հետո, ինչպես անցած տարի, բայց ներքաղաքական անհանգիստ վիճակով և հատկապես սրբազան պայքարով պայմանավորված՝ հետաձգվել էր։ Ի դեպ, ՔՊ-ականները չարախնդում են, որ իրենց հաշվին հերթական քեֆն են անում՝ անցած անգամ յուրաքանչյուրը 20 հազար դրամ է «քցվել» Սևանում հավաքվելու համար։ Իբրև թե բյուջեից կուսակցական ծախսերը չեն ֆինանսավորում, բայց բոլորը հասկանում են, ինչպես Փաշինյանն է ասում՝ փողը երբեք շատ չի լինում: Իսկ ուրբաթ օրը խմբակցության նիստ է նշանակված։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահն էլ «Հայաստան» խմբակցությանն էր տարել Բյուրական՝ արտագնա նիստում քննարկելու առաջիկա անելիքները: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նրա թիմն ասում է՝ հավաքներ չեն անում, ամենօրյա ռեժիմով քննարկում են իրենց անելիքները»։ |
«Հրավիրվել եմ հարցաքննության»․ Էդգար Ղազարյան
5218:06ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ժամանել է Կիև
5917:48«Հետաքրքիր բացահայտում է անում Աշոտ Ղուլյանը՝ Շահրամանյանին իշխանության բերելու մասով»․ Վահան Բաբայան (տեսանյութ)
6617:36«ԼՂ հարցի կարգավորմանը վնաս է հասցրել նաև Սփյուռքի ֆետիշացումը»․ Վահրամ Աթանեսյան
5717:12«Ոչ ոքի այսքան կազմակերպված չեն թիրախավորել»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
6616:48«Ինձ համար ՊՆ-ի և կառավարության դիրքորոշումը հասկանալի չէ»․ Վիլեն Գաբրիելյան
6716:30