Ի՞նչ կարգավորումներ կլինեն սեպտեմբերի 1-ից տաքսու վարորդների համար
![]() Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքային քննարկում է նախաձեռնել մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման նոր կարգավորումների շուրջ, որին մասնակցել են ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք։ Օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ են մտնում 2024 թ․ սեպտեմբերի 1-ից, համաձայն որոնց մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին։ Յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում նրանք պարտավոր են պատվիրատուին տրամադրել պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն (բացառությամբ՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ուղևորափոխադրումներին)։ Թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացվել նաև էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով։ Այս դեպքում պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը պատվիրատուին տրամադրում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը։ Օրենսդրական փոփոխություններով սահմանվել են նաև ՀՀ տարածքում թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման նպատակով արտոնագրի տրամադրման համար պետական տուրքի նոր դրույքաչափեր։ 2 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից 1․5 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից
Աղբյուրը` ՀՀ պետական եկամուտների կոմիտե |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
