Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.

«Այս մեթոդներով որևէ դաշնակցականի չեն կարողանալու լռեցնել»․ Իշխան Սաղաթելյան

186
Երեքշաբթի, 13 օգոստոսի, 2024 թ., 16:36
«Այս մեթոդներով որևէ դաշնակցականի չեն կարողանալու լռեցնել»․ Իշխան Սաղաթելյան

«Սա ի սկզբանե կարված շինծու քրեական գործ է՝ դասական քաղաքական հետապնդում»,- նշել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ նիստին։ «Այս դատարանների հետ վաղուց շատ հույս չունենք և ակնհայտ է, որ այսօր դատական համակարգը, բացառությամբ մի քանի դատավորների, դարձել է Փաշինյանի ապօրինի հրահանգները դակողը։ Շատ մեծ հույսեր չենք փայփայում այս նիստից։ Դաշնակցության անդամները՝ շարքայինից մինչև ղեկավարություն, այս թուրքական իշխանությունների կողմից հետապնդվել են և շարունակում են հետապնդվել։ Սա նաև տեսակի կռիվ է։ Սարքել մարդկանց գլխին՝ կեղծ ձայնագրություններով, մեկուսացնել մարդկանց, ճնշում բանեցնել՝ իրենց ծրագիրն իրականացնելու համար, բայց այս մեթոդներով որևէ դաշնակցականի չեն կարողանալու լռեցնել»,- ասել է Սաղաթելյանը։

«Այս մեթոդներով որևէ դաշնակցականի չեն կարողանալու լռեցնել»․ Իշխան Սաղաթելյան