«Երևի հայկական պոռոտախոսությունից ամենաշատը Թեհրանում են ձանձրանում». Վահրամ Աթանեսյան
Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատերն ասում են, որ ԼՂ օկուպացիան ձեռնտու է Իսրայելին՝ Իրանի դեմ հետախուզական տեղեկություններ հավաքագրելու, անհրաժեշտության դեպքում գործողություններ իրականացնելու համար: Այդ դեպքում Իրանը ԼՂ օկուպացիայով շահագրգռված չպետք է լիներ, չէ՞: Բայց փաստ է, որ Իրանի հոգեւոր առաջնորդը հի՜ն, բարի՜, Հայաստանի հաղթական դարաշրջանում՝ 2010թ-ին «ֆեթվա» է արձակել, որ «Ղարաբաղը իսլամի հող է և նրա ազատագրման համար զոհվածը դրախտ կգնա»: Ի գիտություն. Իրանի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերը որոշում է հոգեւոր առաջնորդը: Բայց վերադառնանք մեր «ոչխարներին». և ենթադրենք, որ իրոք արաքսամերձ տարածքներում մենք նաև Իրանի անվտանգությունն էինք պաշտպանում: Չէ՞ր կարելի դա լուռ անել: Ոչ թե ամեն «ծծկեր» քաղաքական գործչի բերանում լեզու դրվեր, թե բա՝ Իրանը թույլ չի տա, որ Իսրայելը մտնի իր թիկունք: Փաստացի թույլ տվե՞ց: Ի՞նչ է ստացվում: Երկու տարբերակ. կամ Իրանը թույլ է, Իսրայելի դեմ անօգնական, կամ իրեն էլ է պետք, որ արաքսամերձ տարածքներն Ադրբեջանը հսկի: Երևի հայկական պոռոտախոսությունից ամենաշատը Թեհրանում են ձանձրանում: Կամ էլ հայկական դեգեներատությունից զարմանում»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |
«ԲԴԽ է գործուղվում մի մարդ, ով սահմանել է ատելության խոսքի բարձր «պլանկա»». Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
418:48«Աննա Հակոբյանի կրթական ծրագրին էիք մասնակցում. կրթվեցի՞ք». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
3818:30Բայդենը ներում է շնորհել նրանց, որոնց Թրամփն սպառնում էր քրեական հետապնդմամբ
6818:08«Եկել է ժամանակը՝ վերջ տալու այս անվերջանալի պատմությանը»․ սլովակ պաշտոնյան՝ Ուկրաինայի մասին
7017:48«Ինչո՞ւ եք փակել ձեր ֆեյսբուքյան էջը, ամաչո՞ւմ եք գրառումների համար»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
7016:42«Հարբեցողության հետ սեր ունե՞ք»․ Գեղամ Նազարյանը՝ Ալեքսանդր Սիրունյանին (տեսանյութ)
8116:30