«Հայ մարդուն ցեղասպանի դատին հանձնելը հանցակցություն է»․ Սեյրան Օհանյան
![]() Բռնապետական Բաքվում շարունակվում է հայ գերիների դատավարությունը՝ շինծու մի գործընթաց, որի նպատակն է Հայաստանը և հայ ժողովրդին հռչակել՝ որպես ագրեսոր և օկուպանտ՝ փորձելով հիմքեր ստեղծել նոր զիջումներ կորզելու համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Ավտորիտար ու կոռումպացված, հազիվ մեկ դար ապրած մի պետությունը, որն ունի ջարդարարի ու ցեղասպանի վարքագիծ, այսօր դատում է Արցախի ղեկավարների, ՊԲ-ի հրամանատարների, ինքնապաշտպանական պայքարի մասնակիցների․․․ Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ի նկատմամբ ռազմատենչ հայտարարություններն ու օկուպացված է պահում ինքնիշխան տարածքներ։ Եվ օգտվելով Հայաստանի իշխանությունների կամազուրկ վարքից ու կեղծելով պատմությունը՝ ամեն օր նոր, ավելի ամոթալի ու վտանգավոր զիջումներ է կորզում։ Հայաստանը լուռ է․․․ Հայ մարդուն ցեղասպանի դատին հանձնելը նշանակում է հանցակից լինել․․․ Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատ, անկախ ապրելու իրավունքն ու ձգտումը»: |
«Շքեղ մեքենաներ՝ անհասկանալի ու անիմաստ պաշտոնյաների համար»․ Սամվել Հակոբյան
3422:12«Ռեպրեսիվ շոուները ժողովրդի ուշադրությունը մարտահրավերներից շեղելու համար են»․ Արտակ Զաքարյան
6021:18«Վարչապետը թող պատասխանի՝ ինչո՞ւ սնանկացավ Fly Arna ավիաընկերությունը, և որտե՞ղ են պետական փողերը»․ Էդմոն Մարուքյան
7421:12«Թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրելով՝ ՀՀ անվտանգության երաշխիքները չեն ավելանում»․ Նարինե Մկրտչյան
8620:42«Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ-ի բանաձևն ընդունվելու է վաղը»․ Լիլիթ Գալստյան
10819:30«Ո՞վ է սեփական պետությունը քամուն տված ամենաձախորդ պատուհասը՝ Նիկո՞լը, թե՞ Զելենսկին»․ Սամվել Ֆարմանյան
15119:12