Բայդենը ներում է շնորհել նրանց, որոնց Թրամփն սպառնում էր քրեական հետապնդմամբ
![]() ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կանխարգելիչ կերպով ներում է շնորհել Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի անդամներին, որոնք հետաքննում են հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհը, հայտնում է Associated Press-ը։ Ներման արժանացածների թվում էին նաև Միացյալ շտաբի պետերի նախկին նախագահ գեներալ Մարկ Միլին և Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի նախկին տնօրեն Էնթոնի Ֆաուչին: «Այդ ներումների շնորհումը չպետք է ընդունվի՝ որպես խոստովանություն, որ ինչ-որ մեկը կատարել է որևէ օրինազանցություն, ինչպես նաև չպետք է ընդունվի՝ որպես մեղքի ընդունում որևէ հանցագործության համար,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ,- մեր երկիրը պարտական է այս պետական ծառայողներին մեր երկրին անխոնջ նվիրումի համար»։ Ինչպես նշում է գործակալությունը, այս որոշումը կայացվել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր «վրեժը» կանխելու համար։ Պաշտոնապես ներվածներին մեղադրանք չի առաջադրվել։ Ներվածների թվում են Միլին, ով Թրամփին անվանել է «ֆաշիստ», Ֆաուչին, ով հարուցել է հանրապետականների զայրույթը, քանի որ հրաժարվել է նրան սատարել հակաքովիդային միջոցները քննադատելուց հետո, նախկին հանրապետական քոնգրեսականներ Լիզ Չեյնին և Ադամ Քինզինգերը, ինչպես նաև Քափիթոլիումի և Քոլումբիայի շրջանի ոստիկանները, որոնք ցուցմունք են տվել հարձակման գործով, հայտնում է Associated Press-ը։ Ինչպես գրել է Politico-ն, հանրապետականի «թշնամիների ցուցակում» են եղել փոխնախագահ Քամալա Հարիսը, ԱՄՆ-ի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը, 44-րդ նախագահ Բարաք Օբաման, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, «Մեթա»-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը և այլք։ |
«Փաշինյանը որոշել է, որ պետք է սահմանի, թե ինչ է հայ ազգը»․ Նարեկ Գալստյան
12101:36«Իրական Հայաստանը Ալենի ախպերն է, կոկորդիլոսագետի քեռին է, Ավինյանի հերն է»․ Սևակ Հակոբյան
14300:42«Ալիևը ջանք չի խնայում Թրամփի վարչակազմի հետ լուրջ կապեր հաստատելու համար». Արմեն Պետրոսյան
14000:24Թրամփը մայիսի 9-ին կժամանի Մոսկվա․ #LePoint
227Երեկ, 23:57«Իրականացվում է հայերի թվի նվազման և օտար տարրերի ավելացման քաղաքականություն»․ Արմեն Այվազյան (լուսանկար)
151Երեկ, 23:42«Հանցախումբը սեփական նախաձեռնությամբ արագացնում է իր դեմ պայքարը»․ Էդգար Ղազարյան
138Երեկ, 23:30