«Ամոթ քեզ, Oaf Shitz». Իլոն Մասկը կրկին վիրավորել է Օլաֆ Շոլցին
![]() Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հերթական անգամ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հասցեին: Պատճառը քաղաքական գործչի խոսքերն են՝ Մասկի կողմից Եվրոպայում «աջերին» աջակցելու մասին։ Մասկը համապատասխան գրառում է հրապարակել X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։ Այս կերպ նա մեկնաբանել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում Շոլցի հայտարարությունը, թե միլիարդատիրոջ աջակցությունը Եվրոպայում «ծայրահեղ աջ» ուժերին անընդունելի է։ «Oaf» բառը անգլերենում թարգմանվում է՝ որպես «հիմար»: Միևնույն ժամանակ, «Shitz»-ը կարելի է բնութագրել՝ որպես հայհոյանք, թեև այն այլ կերպ է գրված։ Մասկը նույն կերպ խեղաթյուրել է Շոլցի անունը դեկտեմբերի վերջին՝ մեկնաբանելով Բեռլինի պնդումները Գերմանիայի գալիք ընտրություններին իր «միջամտության» մասին: Մասկը վերջին ժամանակներս մի քանի կոշտ մեկնաբանություններ է հնչեցրել Շոլցի հասցեին։ Նոյեմբերի սկզբին, Գերմանիայի կոալիցիոն կառավարության փլուզման ֆոնին, գործարարը կանցլերին հիմար էր անվանել։ Մագդեբուրգի հարձակումից հետո Մասկը քաղաքական գործչին անվանել է «ոչ կոմպետենտ հիմար», որը պետք է «անհապաղ հրաժարական տա»։ Գործարարը բացահայտորեն աջակցում է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը, որն առաջացրել է Գերմանիայի այլ քաղաքական ուժերի քննադատությունը։ Հիշեցնենք, որ Մասկը գլխավորում էր ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE)։ Իլոն Մասկի վիրավորանքը` Օլաֆ Շոլցին |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
