«Ալեն Սիմոնյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին՝ չուշացավ»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ալեն Սիմոնյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին Փաստորեն, այսպես ասած ներիշխանական լեզվի տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պատասխան էր Ալեն Սիմոնյանին, թե ով է «տաները», ո՞վ է որոշողը՝ լինի՞ ինչ որ բան, թե՞ ոչ: Ալեն Սիմոնյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին՝ չուշացավ: Այսօր ԱԺ նախագահ ինսթագրամյան լուսանկարներ է հրապարակել Իսպանիայում հանգստից: Եթե դարձյալ թարգմանենք «ներիշխանական լեզվից», ապա Սիմոնյանը իսպանական հանգստի իր լուսանկարներով ասում է… ասում է, որ իրեն այդպիսի անհարմար դրության մեջ գցած Փաշինյանի հայտարարությունը իրեն չի անհանգստացնում, ինքը վայելում է, հանգիստ է: Դա իհարկե այդ մասով: Իսկ ընդհանրապես, եթե այդ ամենին նայենք մարդկային «լեզվով», ապա պարզապես գործ ունենք բարդագույն մարտահրավերների առաջ կանգնած պետության բարձրաստիճան պաշտոնյաների «սոցիալ-հոգեբանական ցինիզմի» և քաղաքական անլրջության հերթական դրսեւորման հետ: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը
6319:30«Այս ձևաչափը կարող է զսպել Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի հանդեպ». Գարիկ Քեռյան
6718:48«Բաքուն դրեց Փաշինյանի «խաղաղության (իմա՝ մահվան) դարաշրջանի» տապանաքարը». Վահե Սարգսյան
7918:18«Այս սեղանի շուրջ նստած բոլոր ղեկավարները լքում են Նիկոլին»․ Նաիրի Հոխիկյան
7317:30«Ոչ մի փոփոխություն բանակում, զինվորները շարունակում են կյանքից զրկվել»․ Ժ․ Ալեքսանյան
6717:00«Չնայած աշխարհում առկա խնդիրներին՝ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները հետևողականորեն զարգանում են»․ Պուտին
11916:48