Երևան`   +35 °C
Այսօր`   Շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ.

«Չնայած աշխարհում առկա խնդիրներին՝ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները հետևողականորեն զարգանում են»․ Պուտին

382
Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ., 16:48
«Չնայած աշխարհում առկա խնդիրներին՝ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները հետևողականորեն զարգանում են»․ Պուտին

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները հետևողականորեն զարգանում են՝ չնայած աշխարհում առկա բոլոր խնդիրներին։ Այս մասին Աստանայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Վերջին մի քանի ամսում առևտրաշրջանառության անկում ենք արձանագրել, սակայն այն մնում է բավարար բարձր մակարդակի վրա՝ 55 մլրդ դոլար»,- ասել է Պուտինը։

Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է Պուտինի այցը Թուրքիա «սեղմ ժամկետում»։

«Անպայման կայցելեմ Թուրքիա»,- նշել է Պուտինը։