Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.

«Էրդողանը դժգոհ է Ալիևից»․ Հ․ Բադալյան

111
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 15:48
«Էրդողանը դժգոհ է Ալիևից»․ Հ․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Էրդողանը չեղարկել է իր այցը Շուշի և մասնակցությունը Թյուրքալեզու պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ վեհաժողովին, որ կազմակերպում է Ալիևը օկուպացված Շուշիում:

Էրդողանն այցը չեղարկել է այն բացատրությամբ, որ մեկնում է Գերմանիա, որպեսզի հուլիսի 6-ին անձամբ ներկա լինի Թուրքիա-Նիդերլանդներ քառորդ եզրափակիչ հանդիպմանն ու աջակցի Թուրքիայի հավաքականին:

Իհարկե, հիշում ենք տարիներ առաջ Էրդողանի կոնֆլիկտը Նիդերլանդների հետ, բայց արդյո՞ք ֆուտբոլն ու այդ կոնֆլիկտը այնպիսի տեղում են, որ Էրդողանին «ստիպում» են չեղարկել Թյուրքալեզու պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական վեհաժողովին մասնակցությունը:

Առավել ևս, որ նույն Էրդողանը ամիսներ առաջ ընդունելով Նիդերլանդների վարչապետ Ռյուտեին՝ հավանության արժանացրեց ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածությունը:

Դժվար է հավատալ, որ ֆուտբոլը պատճառ է: Մեծ հավանականությամբ ֆուտբոլը առիթ է, իսկ պատճառը քաղաքականությունն է, մասնավորապես, ինչպես վերջին շաբաթներին խոսել եմ պարբերաբար՝ Էրդողանի դժգոհությունը Ալիևից, Պուտին-Ալիև հարաբերությունից ու պայմանավորվածություններից, իսկ դրան էլ ավելացավ թերևս Չինաստանի հետ ռազմավարական գործակության մասին հռչակագրի ստորագրման հանգամանքը, որ տեղի ունեցավ Աստանայում Ալիև-Ցզինպին ֆորմատով:

Վեհաժողովի փոխարեն ֆուտբոլը նախընտրելը Էրդողանի դեմարշն է Ալիևի հանդեպ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան