Ղրղզստանում ցուցադրել են հեղաշրջման փորձի մասնակիցների զինանոցը
![]() Ղրղզստանում հեղաշրջում նախապատրաստողներից առգրավել են տասնյակ զենքեր և 255 հազար փամփուշտ։ Այս մասին հայտնել են հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից։ Բացի այդ, անվտանգության ուժերը ձերբակալվածներից հայտնաբերել են ոստիկանական համազգեստի 200 հավաքածու, 38 զրահաբաճկոն, 2 անօդաչու թռչող սարք, ինքնաշեն պայթուցիկ նյութեր և ծայրահեղական գրականություն։ Հայտնաբերվել են նաև որոշ քաղաքացիների փաստաթղթեր, այդ թվում՝ Ղրղզստանի խորհրդարանի անդամ Մառլեն Մամատալիևի զինվորական վկայականը։ Ինքը՝ խորհրդարանականը, հայտարարել է, որ իր փաստաթղթերը սեյֆից գողացել են 2020 թվականի հոկտեմբերի իրադարձությունների ժամանակ։ Նախաքննությունը շարունակվում է։. Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղրղզստանում չեզոքացվել էր մի խումբ, որը ծրագրել էր զավթել երկրում իշխանությունը։ Նշվում է, որ ձերբակալվածների մեջ կան «հանցավորության գաղափարի կողմնակիցներ, ինչպես նաև կրոնական մոլեռանդներ»։ ![]() |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06

