Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ.

ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները

1327
Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ., 18:30
ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները

ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները՝ երկկողմ հարաբերությունների վերանայման պատճառով, հայտարարել է Փենթագոնը։
«Միացյալ Նահանգները նախաձեռնել է ամերիկա-վրացական երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայում: Այս վերանայման շրջանակներում ԱՄՆ-ն անորոշ ժամանակով կհետաձգի Noble Partner զորավարժությունները»,- ասվում է հայտարարության մեջ:
Զորավարժությունները նախատեսված էին հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը։