Ընտանիքի 7 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց, երեխաներից մեկը մահացել է
![]() Երեկ՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 22:00-ի սահմաններւոմ «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ՝ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 9-ամյա Մարիաննա Խ.-ն, 4-ամյա Լուիզա Խ.-ն, իսկ արդեն այսօր «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ «սուր էկզոգեն թունավորմամբ» իրենց մոտ են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 11-ամյա էլեն Խ.-ն, 31-ամյա Անի Խ.-ն, 6-ամյա Ռամելա Խ.-ն, նորածին Անի Խ.-ն և 34-ամյա Գրիգոր Խ.-ն: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20-00-ի սահմաններում Ա. Պողոսյանը իրենց տանը հիվանդանոց տեղափոխվածների հետ ընթրիքի ժամանակ կերել է երշիկեղեն և մսեղեն, որից հետո նրանց ինքնազգացողությունները վատացել են, ինչի պատճառով էլ տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ Լուիզա Խ.-ն, գիտակցության չգալով, հանկարծամահ է եղել: Արդեն տանը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են սննդամթերքներից կտորներ, որոնք քննիչի կողմից վերցվել են՝ որպես նմուշներ՝ հետագա փորձաքննության համար: Թունավորված երեխաներից մեկին ինտուբացված անմիջապես տեղափոխել են Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց՝ ՀՀ սանավիացիայով: Տեղում ծանր վիճակում գտնվող երեխայի կյանքը հնարավոր է եղել «Մուրացան» մանկական հիվանդանոցի բժիշկների շնորհիվ փրկել: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Ծեծկռտուք՝ Դաշտավան գյուղում. կա 10-ից ավելի վիրավոր
5513:12
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
10010:22
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
151Երեկ, 22:48
Չեխիայում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա
30507.08.2026, 22:24
Երեք տարեկան տղան ընկել է երրորդ հարկի պատուհանից
35707.08.2026, 13:46
Հրաձգություն՝ Թաիլանդի դպրոցներից մեկում․ կան զոհեր (տեսանյութ)
51207.08.2026, 13:03
