«Ես այն տղան եմ, ով կանգնեցրեց Պուտինին». Բայդենը հրաժարվել է դուրս գալ նախագահական մրցապայքարից
![]() ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Դոնալդ Թրամփի հետ «աղետալի» բանավեճից հետո իր առաջին հարցազրույցում ասել է, որ մտադիր է շարունակել մասնակցել նախընտրական մրցավազքին և չի ենթարկվի հատուկ բժշկական հետազոտություն՝ ընտրողներին ապացուցելու իր կարողությունը՝ պետության ղեկավարի պաշտոնում ևս չորս տարի ծառայելու համար։ Բայդենը խոստովանել է, որ Թրամփի հետ բանավեճի ժամանակ թույլ է երևացել՝ երեք անգամ կրկնելով, որ նախորդ գիշեր պարզապես «լավ չէր քնել»: Բայց չնայած բազմաթիվ կոչերին, նա հրաժարվել է լքել նախագահական մրցավազքը՝ ասելով, որ դա կանի միայն այն դեպքում, եթե Աստված ինքը իջնի և խնդրի դա անել։ Բայդենը նաև ասել է, որ չի հավատում պաշտոնական հարցումներին, որոնց համաձայն իր աջակցության մակարդակը նվազել է մինչև 36%: Թվարկելով իր հաջողությունները՝ որպես նախագահ, Բայդենը, մասնավորապես, պարծեցել է տնտեսական աճով և արտաքին քաղաքականության ձեռքբերումներով. «Ես այն տղան եմ, ով միավորել է ՆԱՏՕ-ն. ոչ ոք չէր մտածում, որ ես կարող եմ ընդլայնել այն: Ես այն տղան եմ, ով կանգնեցրեց Պուտինին. Ոչ ոք չէր մտածում, որ դա կարող է տեղի ունենալ: Ես այն տղան եմ, ով մշակել է Հարավային Խաղաղօվկիանոսյան նախաձեռնությունը AUKUS-ի հետ: «Ես այն տղան եմ, ով միավորել է 50 երկրներ՝ ոչ միայն Եվրոպայում, այլև դրանից դուրս՝ Ուկրաինային օգնելու համար»,- ասել է Բայդենը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
