Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ.

«Տեսա՞ք, որ իրավաբանության մեջ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ». Մհեր Հակոբյան

152
Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ., 01:30
«Տեսա՞ք, որ իրավաբանության մեջ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ». Մհեր Հակոբյան

Վերջերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) միաձայն ընդունեց իր մշտադիտարկման հանձնաժողովի կողմից պատրաստած զեկույցը Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ: Զեկույցը նշում է, որ խաղաղ հավաքների ազատության եվրոպական ուղեցույցի համաձայն՝ հավաքներին մասնակցելու նյութական խրախուսումը ՉԻ ԿԱՐՈՂ ՔՐԵԱԿԱՆԱՑՎԵԼ, և ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԺԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՅՍ ԴԵՊՔՈՒՄ ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ Է։ Խոսքը վերաբերում է ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածին, ըստ որի, Օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք:
Վերջերս, երբ մի հարթակում ես այդ մասին խոսեցի, վրաս այնպես նայեցին, կարծես հերետիկոս էի: Ոմանք էլ, վստահ եմ, հոգու խորքում ինձ «ռուսի շպիոն» և «Հինգերորդ շարասյան ներկայացուցիչ» համարեցին: Հ՞ը, տղերք և աղջկերք, ԼԱՎ Ե՞Ք, տեսա՞ք, որ իրավաբանության մեջ ամեն ինչ այնքան պարզ չէ, ինչքան կարող է ձեզ թվալ առաջին հայացքից»: