«47 հազար դոլար՝ Իվետա Մուկուչյանի, Սևակ Ամրոյանի, դիջեյի ելույթների համար, երբ Դիլիջանի փողոցները քանդված են»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր՝ հոկտեմբերի 5-ին նշվում է Դիլիջանի օրը։ Այդ նպատակով մեծ համերգ է կազմակերպվելու, ելույթ են ունենալու Իվետա Մուկուչյանը, Սևակ Ամրոյանը, դիջեյ, համույթներ։ Սեպտեմբերի 13-ին համայնքի ավագանին որոշել է 2024թ. հոկտեմբերի 5-ին Դիլիջանի 480 ամյակին նվիրված միջոցառման կազմակերպման համար հատկացնել 18 միլիոն 360 հազար 600 դրամ, որը համարժեք է մոտ 47 հազար դոլարին։ Այսօր կկայանա տոնական համերգ, որտեղ ելույթ կունենան Իվետա Մուկուչյանը, Սևակ Ամրոյանը, դիջեյ, մի քանի համույթներ։ Դիլիջան քաղաքի շատ փողոցներ փոսառատ, քարուքանդ են, բանուկ Սայաթ-Նովա փողոցն ընդհանրապես մայթեր չունի, հետիոտները հայտնվում են ավտոմեքենաների առաջ, Դիլիջանում շատ են աղբակույտերը, քաղաքի բազմաբնակարան բազում շենքեր կոյուղու համակարգի անսարքության պատճառով վատթար վիճակում են, բազմահարկ շենքերից մեկը սպառնալից կերպով թեքված է, իսկ Դիլիջանի համայնքապետարանը ու ավագանին 47 հազար դոլարին համարժեք գումար են հատկացրել Դիլիջանի 480-ամյակը նշելու համար։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
