Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«ՀՀ-ին որակապես նոր ընդդիմադիր հարթակ է պետք»․ Սուրեն Սուրենյանց

129
Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ., 12:36
«ՀՀ-ին որակապես նոր ընդդիմադիր հարթակ է պետք»․ Սուրեն Սուրենյանց

Մեկնարկել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության 5-րդ համագումարը։ Կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը պատասխանել է լրագրողների հարցերին։ «ՀՀ-ն ծանր վիճակում է գտնվում․ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով Ադրբեջանի պահանջները ՀՀ-ից ավելի սաստկացան ու մեր երկիրը կանգնած է բարդ երկընտրանքի առաջ, որի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Նա այնպիսի քաղաքականություն է վարել, որ կա՛մ նվաստացուցիչ նոր զիջումների պետք է գնալ, կա՛մ նոր պատերազմի վտանգի առաջ կանգնել»,- ասել է նա։ Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը՝ Սուրենյանցի համոզմամբ, ՀՀ-ին որակապես նոր ընդդիմադիր հարթակ է պետք, որը կկարողանա հասարակությանը կոնսոլիդացնել․ հանրային մեծ համերաշխության մոդել է պետք։

«ՀՀ-ին որակապես նոր ընդդիմադիր հարթակ է պետք»․ Սուրեն Սուրենյանց