Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«Պարգևավճար չենք ուզում, այլ մեր աշխատածը». պետական ՓԲԸ-ն 1 տարի է՝ աշխատավարձ չի վճարում

81
Այսօր, 15:48
«Պարգևավճար չենք ուզում, այլ մեր աշխատածը». պետական ՓԲԸ-ն 1 տարի է՝ աշխատավարձ չի վճարում

«Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցներն ահազանգում են, որ իրենց խոստացել էին մինչև տարեվերջ մի քանի ամսվա կուտակված աշխատավարձերը վճարեին, սակայն մինչ օրս չեն վճարվում, գրում է «ՕրագիրՆյուզ»-ը:

«Խոսքը միլիոնավոր դրամների մասին է, որ ժամանակին չի վճարվել, կուտակվել է: Մեղավորը հաստատության տնօրեն Գայանե Սարգսյանն է, հենց նրա վատ ղեկավարման հետևանով իրենց գործի նվիրյալ գիտնականները, ինչպես նաև բանվորները աշխատավարձ չեն ստանում, կամ էլ մասնակի են վճարվում:

Տիկինը դեռ նախորդ տարեվերջին էր խոստացել հարցը լուծել, երբ մենք աղմուկ բարձրացրեցինք: Հենց այդ ժամանակ պարզվեց, որ ԴԱՀԿ-ն կալանք էր դրել ընկերության բանկային հաշիվների վրա:
Ճիշտ է, այս ընթացքում պարտքից շատ չնչին մաս վճարվել է աշխատողներին, բայց դա հարցի լուծում չէ:

Հետաքրքիր է, վարչապետը, նախարարները, մյուս պաշտոնյաները կարո՞ղ են մի քանի ամիս առանց աշխատավարձի ապրել: Մենք մեր աշխատավարձերն ենք պահանջում, պարևավճար չենք ուզում»,- ասել է ընկերության աշխատակիցներից մեկը:

Լրատվամիջոցը կապ է հաստատել «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Գայանե Սարգսյանի հետ, հարցրել՝ ճի՞շտ է արդյոք, որ աշխատակիցների պարտքերն ամբողջությամբ չեն մարվել:

«Այդ հարցը դեռ քննարկվում է, որոշակի քանակ մարվել է»,- պատասխանել է նա:

Իսկ ի՞նչն է չվճարելու պատճառը, արդյոք ընկերության հաշիվները դեռ սառեցվա՞ծ են․ «Չէ, հաշիվները բացել ենք»,- ասել է ընկերության տնօրենը, ապա հավելել, որ հարմար չէ խոսելը, դուրս է գալիս Հայաստանից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։