Դպրոցի ետնամասում 13-ամյա տղան դանակահարել է 14-ամյա տղայի
![]() Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան 1-ին հիմնական դպրոցի հետնամասում վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Արարատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Արարատի բաժին, որ «ձախ անոթային շրջանի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզում են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 14-ամյա տղա է: Կարճ ժամանակ անց հիվանդանոցից հերթական ահազանգն է ստացվում, որ վիրավորը «կրծքավանդակի ձախ կեսի միջին անոթային գծով 4-րդ և 5-րդ միջկողային տարածորդային կտրած-ծակած վերք թափանցող հարցականով» ախտորոշմամբ է ընդունվել իրենց մոտ: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, իրավապահները պարզել են, որ ժամը 17:30-ի սահմաններում նշված դպրոցի հետնամասում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 14-ամյա տղային դանակահարել է Արարատի մարզի բնակիչ 13-ամյա տղան: Ոստիկանների և քննիչների բացաատրական աշխատանքի արդյունքում երեխան ծնողների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Վեդիի քննչական բաժին: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
