Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

Ինչպե՞ս են ապրում հայերը օկուպացված Ստեփանակերտում

84
Այսօր, 16:12
Ինչպե՞ս են ապրում հայերը օկուպացված Ստեփանակերտում

Ինչպե՞ս են ապրում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիները։ Ստեփանակերտում մնացած հայերից մեկի դուստրը «Մեդիահաբ»-ի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության հոգածության ներքո են գտնվում հայերը։ «Կա ընդհանուր ճաշարան Ստեփանակերտի նախկին «Դղյակ» հյուրանոցում, որտեղ բոլորին օրը 3 անգամ սնունդ են տալիս, նաև միրգ, քաղցրեղեն, սուրճ և այլն։ Ամսվա ընթացքում ստանում են 200$, ադրբեջանական մանաթով են ստանում գումարը, որը համարժեք է 200$-ի»,- նշել է Ստեփանակերտում մնացածի դուստրը։
Նրա խոսքով՝ Ստեփանակերտի խանութներից ևս կարող են օգտվել հայերը, բայց, այդուհանդերձ, թե՛ իր հոր, թե՛ Ստեփանակերտում մնացած մյուս 13 հոգու շարժը սահմանափակ է։ «Իրենք չեն կարող հանգիստ, երբ ուզեն դուրս գալ, հատուկ ժամերի միայն կարող են դուրս գալ, քաղաքից դուրս չեն կարող գնալ, և եթե անգամ մի տեղ գնում են, ապա ոստիկանների ուղեկցությամբ։ Ստեփանակերտում արդեն շինարարական մեծ խմբեր են աշխատում, ինչպես նաև, բազմաթիվ զինվորականներ կան, դրա համար էլ ազգությամբ հայերին չեն թողնում ազատ տեղաշարժվել»,- հավելել է զրուցակիցը։

Մանրամասները՝ սկզբանղբյուրում։