Սև ծովի ափերը պատվել են նավթամթերքով
![]() Կրասնոդարի երկրամասում աշխատանքներ են տարվում ափերը նավթամթերքներից մաքրելու ուղղությամբ: Նավթամթերքը Սև ծովում և դրա ափերին է հայտնվել Կերչի նեղուցում երկու լցանավերի խորտակման հեևանքով Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ափամերձ 54 կմ աղտոտված է։ Ավելի քան 6000 մարդ և ավելի քան 300 միավոր տեխնիկա ներգրավված է ափին տարվող աշխատանքներում: Ընդհանուր առմամբ, լցանավերը տեղափոխում էին մոտ 9,2 հազար տոննա մազութ, սակայն դրա մի մասն է հասել ծովափ։ Կուբանի լողափերից արդեն հանվել է մի քանի հազար տոննա մազութ՝ խառնված ավազի հետ։ Տարածաշրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևի խոսքով, մինչ օրս հայտնաբերված աղտոտվածությունը վերացնելու համար կպահանջվի մոտ մեկ ամիս։ Միաժամանակ, գարնան երկրորդ կեսին տեղի կունենա աշխատանքի երկրորդ փուլը՝ ծովի ջրի ջերմաստիճանը կփոխվի, ինչի պատճառով այն ծանր ֆրակցիան, որն այժմ նստել է հատակին, դուրս կգա մակերես։ «Երբ այն բարձրանում է, չպետք է հայտնվի ափին, մենք պետք է այն հավաքենք, քանի դեռ ծովում է՝ սա ռազմավարական խնդիր է այսօր»,- բացատրել է նա։ |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
