Վարչական դատարանը կարծում է, որ Արամ Հովհաննիսյանի՝ «լակոտի պես» արտահայտությունը որևէ մեկին ուղղված չի եղել
Վարչական դատարանը, դատավորի 3 կազմով, որոշել է, որ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի՝ 2024թ. մայիսյան ցույցերի ժամանակ հնչեցրած «լակոտի պես» արտահայտությունը որևէ մեկին ուղղված չի եղել: Ավելին, դատարանը փաստել է, որ «միջին վիճակագրական յուրաքանչյուր անդամ» նույնպես չի ընկալի, որ ոստիկանության պետի արտահայտությունն ուղղված է ինչ-որ մեկին: Հետևաբար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է վերանայի իր եզրակացությունը՝ Ա. Հովհաննիսյանի կողմից վարքագծի կանոնի խախտման մասով, գրում է «Հետքը»: Արամ Հովհաննիսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ դիմում էր ներկայացրել վարչական դատարան: Ոստիկանության պետը վիճարկում էր հանձնաժողովի՝ 2024թ. հոկտեմբերի 21-ին կայացրած եզրակացությունը, որով արձանագրվել է վարքագծի կանոնի խախտում՝ իր կողմից թույլ տրված «լակոտ» արտահայտության համար: Արամ Հովհաննիսյանը պահանջում է «լակոտ» արտահայտությունը վիրավորական արտահայտություն չորակել և արձանագրել վարքագծի կանոնների խախտման բացակայությունը: 2024թ. մայիսին Բագրատ Գալստանյանի կողմից առաջնորդած բողոքի ակցիաների ժամանակ փողոցը փակողներին ոստիկանության պետն անվանել է «լակոտ»: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
«Ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին՝ գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը»․ Արա Պողոսյան
3419:24«Հնարավորության դեպքում Բաքուն Մոսկվային կհասցնի «удар ниже пояса»». Արմեն Աշոտյան
4619:00Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
6417:30«Փաշինյանը հայտարարում է, որ հայության ճակատագիրն իրեն չի հետաքրքրում». «ՀայաՔվե»
6117:24Գերմանիայում սուգ է հայտարարվել
9416:54«Արցախցիների անձնագրերը Հայաստանը չի ճանաչել, իսկ Կոսովոյի անձնագրերը ճանաչել է»․ Նաիրա Կարապետյան
5516:18