«Նիկոլ Փաշինյանն ավտորիտար պոպուլիստ է, ժողովրդավարության հերն անիծել է»․ Հովհաննես Ավետիսյան
«Անհնար է լինելու պատասխանատվությունից խուսափելը։ Ինչ էլ խաբեն ժողովրդին, գալու է այն օրը, որ հասկանալու են՝ սա թշնամական ռեժիմ է, չի սպասարկում հայկական շահերը»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց պետական կառավարման փորձագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը՝ հավելելով, որ այս իշխանության խնդիրը հայկական պետությունը հնարավորինս թուլացնելն է, այդ առումով Փաշինյանն ու Ալիևը նույնական են։ Ավետիսյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար հանդես է գալիս իբրև թե ժողովրդավար, բայց ժողովրդավարության հերն անիծել է՝ կեղծելով ամեն ինչ, խաբելով մարդկանց։ «Երբ որ գործ ունես դիկտատորի, ավտորիտար պոպուլիստի հետ, պետք է պատրաստ լինես ոչ ընտրական պրոցեսներով իշխանափոխության՝ այսինքն՝ փողոցում խաղաղ, ոչ բռնի պայքարով»,- նկատեց փորձագետը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ Փաշինյանը բավականին կոշտ տրամադրվածություն ունի իր թիմի հանդեպ և պայքար է սկսել հենց նրանց դեմ, Ավետիսյանը նշեց․ «Դա կոչվում է ավտորիտար պոպուլիստի վարքագիծ․ նա շարունակաբար իր թիմին՝ օրենսդիր մարմնի և գործադիր մարմնի ներկայացուցիչներին պահում է լարվածության, անորոշության և վախերի մեջ։ Հանրությանը ներկայացնում է, թե ինքը պայքարում է, որ ամեն ինչ լավ լինի, բայց վատ չինովնիկներն ու իր թիմի ապիկար անդամները չեն ուզում, խանգարում են, դրա համար մեկի ականջը քաշում, մյուսին պատժում է։ Այս ամեն ինչը շոու է։ Նա բոլորին հատ-հատ օգտագործելու է, բայց թիմակիցները վախենում են ձայն հանել, որովհետև բոլորի դեմ կոմպրոմատներ ունի, եթե դժգոհեն, քրեական գործ է հարուցվելու իրենց նկատմամբ․․․ Հայրենիքը շարունակաբար թուլանում է, բայց պաշտոնի և փողի համար ծառայողների պակաս չկա, նույնիսկ ստորացման ու նսեմացման մոտալուտ ակնկալիքը նրանց հետ չի պահում»։ |
«Ո՞ւր կլիներ Հայաստանը, եթե Սերժ Սարգսյանը մնար իշխանության»․ Վահան Բաբայան
7216:42«Անհաջող ու անզգույշ արտահայտություն՝ ՀՀ վարչապետի կողմից»․ Տիգրան Խզմալյան
8114:36«Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի»․ Տիգրան Աբրահամյան
7814:12Գրիգոր Երիցյանն ընդդեմ Երևանի ավագանու հայցադիմումը վարույթ է ընդունվել ՀՀ վարչական դատարանի կողմից
8710:24Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»
11810:00Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի․ «Հրապարակ»
9209:54