«Ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին` գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը»․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept» (թրք. Statejik derinlik) գրքում հատուկ տեղ է տվել Կոսովոյին (Ալբանիային կից) և Լեռնային Ղարաբաղին (Ադրբեջանում)։ Ընդ որում, ըստ Ահմեդ Դավութօղլուի Կոսովոն Բալկաններում (Ալբանիա), իսկ Լեռնային Ղարաբաղը (Ադրբեջանում) Հարավային Կովկասում Թուրքիայի հիմնական կռվաններն են, որոնց միջոցով Թուրքիան իր ազդեցությունը պետք է խարսխի Բալկաններում և Հարավային Կովկասում, ստեղծելով մերձավոր տարածաշրջանում իր ռազմավարական խորությունը։ Ըստ էության Թուրքիան առաջին խնդիրը լուծեց՝ Կոսովոն դարձնելով Սերբիայից անկախ և թուրքական ազդեցությունը կարող սուբյեկտ Եվրոպական միության «ներսում», որը նաև Թուրքիայի հենակետն է Բալկաններում։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ըստ էության այս պահին ևս լուծել է Թուրքիան, և միայն մնացել է ապահովել ընդհանուր ճանապարհ, որը կամբողջացնի Թուրքիայի ռազմավարական խորությունը Բալկաններճց մինչև Միջին Ասիա, Հարավային Կովկասից մինչև Ալթայ, Թուրքիայի հարավային սահմաններից մինչև Եմեն և Սոմալի։ Թուրքիան հենց Դավութօղլուի միջոցով ձևակերպել է իր ռազմավարական խորության հասկացությունը։ Ավելին՝ Թուրքիան այժմ նաև ջրային ռազմավարական խորության գաղափարն է առաջ մղում «Երկնագույն հայրենիք» (թրք. Mavi vatan) գաղափարի միջոցով։ Հայաստանի իշխանությունների կողմից կատարվում է Հայաստանի և հայ ժողովրդի կենսական շահերին հարվածելու հերթական քայլը... Աղբյուրը` Արա Պողոսյան |
«Ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին՝ գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը»․ Արա Պողոսյան
3419:24«Հնարավորության դեպքում Բաքուն Մոսկվային կհասցնի «удар ниже пояса»». Արմեն Աշոտյան
4619:00Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
6417:30«Փաշինյանը հայտարարում է, որ հայության ճակատագիրն իրեն չի հետաքրքրում». «ՀայաՔվե»
6117:24Գերմանիայում սուգ է հայտարարվել
9416:54«Արցախցիների անձնագրերը Հայաստանը չի ճանաչել, իսկ Կոսովոյի անձնագրերը ճանաչել է»․ Նաիրա Կարապետյան
5516:18