Կիևն ու Մոսկվան չեն կարողացել պայմանավորվել Ադրբեջանի միջնորդությամբ գազի տարանցման շուրջ. #Reuters
![]() Կիևն ու Մոսկվան չեն կարողացել համաձայնության գալ Ադրբեջանի միջնորդությամբ ռուսական գազի արտահանումն ուկրաինական տարածքով շարունակելու շուրջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ադրբեջանական SOCAR էներգետիկ ընկերության բարձրաստիճան աղբյուրին։ «Ի վերջո, ուկրաինական և ռուսական կողմերը չեն կարողացել պայմանավորվել պայմանների շուրջ»,- նշել է աղբյուրը։ Նշվում էր, որ Եվրոմիությունն ու Ուկրաինան Ադրբեջանին խնդրել են հեշտացնել Ռուսաստանի հետ գազի տարանցման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որի ժամկետը լրանում է այս տարվա վերջին։ SOCAR-ում գործակալության աղբյուրը հայտնել է, որ ընկերությունը գրեթե մեկ տարի հանդես է եկել՝ որպես միջնորդ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության էներգետիկ ընկերությունների միջև բանակցություններում։ Աղբյուրի համաձայն, ընկերության թոփ-մենեջերները մայիսի 2-ին Ստամբուլում և օգոստոսի 29-ին Վիեննայում հանդիպել են ուկրաինական էներգետիկ ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Ավելի վաղ վարչապետ Դենիս Շմիհալը հայտարարել էր, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունվարի 1-ին, և Կիևը չի երկարաձգի այն։ Վարչապետը հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է կատարելու ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և իր գազատրանսպորտային համակարգով կարող է փոխադրել ցանկացած գազ, բացի ռուսականից։ Ադրբեջանը պատրաստ է փոխարինել ռուսական գազն ուկրաինական խողովակաշարում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
