Բրազիլիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 22 մարդ է մահացել
2161
Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ., 20:31
![]() Առնվազն 22 մարդ է զոհվել Բրազիլիայի արևելքում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է G1 հարթակը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։ Նրա խոսքով՝ ավտոբուսի անվադողը պայթել է, ինչի հետևանքով վարորդը կորցրել է կառավարումը և բախվել բեռնատար կցասայլին։ Դրանից հետո հետևից ընթացող մեքենան մխրճվել է ավտոբուսի մեջ։ Բախման հետևանքով ավտոբուսը բռնկվել է։ 13 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի պատճառով ավտոճանապարհի հատվածում երթևեկությունն ամբողջությամբ արգելափակված է։ Ավտոբուսը Սան Պաուլոյից ուղևորվելիս է եղել Բահիա նահանգի Վիտորիա դա Կոնկիստա քաղաք։ |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին
10309:25
Հրդեհ՝ «Կինոմոսկվա»-ի մուտքի մոտ (տեսանյութ)
165Երեկ, 19:00
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
171Երեկ, 18:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին
232Երեկ, 13:13
5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել
132Երեկ, 12:12
Անչափահասը թունավորվել է էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով
103Երեկ, 10:42
