«Իմ միակ «այիբը» եղել է այն, որ Նիկոլի իշխանության ժամանակ 4 ամիս մարզպետ եմ եղել»․ Իշխան Սաղաթելյան
Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ փոդքասթից մի հատված, որտեղ Սաղաթելյանը, անդրադառնալով հարցին, թե ինքը՝ «մատանիների տիրակալը», 8 միլիոն դրամանոց մատանին, որի մասին նշված է իր հայտարարագրում, ումի՞ց է նվեր ստացել, պատասխանում է․ «Շատ հարազատ մարդկանցից մեկից հարսանիքիս նվեր եմ ստացել»։ «Մի բան նկատի ունեցեք, որ ես երբեք պաշտոնյա չեմ եղել, ո՞ւմ հետ է շահերի բախում լինելու, նույնիսկ պաշտոնյա հեռավոր ազգակցական էլ չեմ ունեցել։ Իմ հայտարարագիրը ներկայացրել եմ 2017 թվականին։ Ո՛չ կուսակցության ներսում, ո՛չ դրսում ես որևէ պաշտոն չեմ ունեցել։ Իմ միակ «այիբը» եղել է այն, որ Նիկոլի իշխանության ժամանակ 4 ամիս մարզպետ եմ եղել։ Նախկին պաշտոնյա, գող, թալանչի․ այս բաները թող չփորձեն ինձ կպցնել։ Ես եղել եմ պարոն Հովհաննիսյանի օգնականը՝ հասարակական հիմքունքներով»,- նշում է Սաղաթելյանը։ Նա նաև հավելում է, որ հարուստ լինելը ամոթ չէ և ընդգծում․ «Վատ բանն էն ա, որ մարդ ամբողջ կյանքում որևէ բան չի կարողանում անել, որ մինչև նախարար, պատգամավոր լինելը բոմժ ա եղել, աշխատանք չի ունեցել»։ Աղբյուրը` Հռիփսիմե Ջեբեջյան |
«Ո՞ւր կլիներ Հայաստանը, եթե Սերժ Սարգսյանը մնար իշխանության»․ Վահան Բաբայան
7216:42«Անհաջող ու անզգույշ արտահայտություն՝ ՀՀ վարչապետի կողմից»․ Տիգրան Խզմալյան
8114:36«Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի»․ Տիգրան Աբրահամյան
7814:12Գրիգոր Երիցյանն ընդդեմ Երևանի ավագանու հայցադիմումը վարույթ է ընդունվել ՀՀ վարչական դատարանի կողմից
8710:24Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»
11810:00Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի․ «Հրապարակ»
9209:54