Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան սենց անիմաստ 6 միլիոն դոլարներ կարելի է ճիշտ ծախսել»․ Էդուարդ Հայրումյան

81
Այսօր, 13:42
«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան սենց անիմաստ 6 միլիոն դոլարներ կարելի է ճիշտ ծախսել»․ Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութուվ․ «Այսօրվա իրականության մեջ և այսօրվա տնտեսական վիճակով Հայաստանի Հանրապետությունում, Երևան քաղաքի տրանսպորտային ցանցի արդիականացմանը զուգահեռ ուղևորափոխադրման արժեքը հանգիստ կարող է մնալ 100 դրամ։
Ըստ Տիգրան Ավինյանի ներկայացրած հաշվարկների, թանկացնելով տրանսպորտը, Երևանի քաղաքապետարանը պլանավորում է «հավաքել» 44%-ով ավել գումար, քան ներկայումս։
Այս պահին, արդեն իսկ «ստվերի դեմ պայքարից հետո», ճոխացված հաշվարկով, ուղևորափոխադրումներից կարող է գոյանալ տարեկան 11.340.000.000 դրամ։ Այսինքն քաղաքապետարանը թանկացնելով ուղևորափոխադրման վճարները, պլանավորում է հավաքագրել հավելյալ 5 միլիարդ դրամ, այն է 12 միլիոն 500 հազար ամերիկյան դոլար։
Եթե մարդ կա մոռացել է, ապա Սնուփ Դոգի չկայացած համերգի համար բյուջեից վճարվել է 6 միլիոն դոլար։ Այսինքն, եթե ընդամենն այս անիմաստ ծախսը ուղղվեր տրանսպորտային ցանցի արդիականացմանը, կարելի էր 6 ամիս հանգիստ չթանկացնել տրանսպորտը։ Բա պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան սենց անիմաստ 6 միլիոններ կարելի է ճիշտ ծախսել, ընդամենը եթե այդ գումարների ճակատագիրը որոշեին «ճիշտ» պաշտոնյաներ։
Կամ օրինակ 2024 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսներին Մոբայլ Սենթրը պետական բյուջե է վճարել մոտ 20 միլիարդ դրամ։ Սա այն գումարն է, որը Երևանի քաղաքապետարանը պլանավորոմ է հավաքել Երևանի բնակիչներից, 4 տարվա ընթացքում՝ թանկացնելով ուղևորափոխադրման արժեքը»։