Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք»․ Գագիկ Համբարյան

182
Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ., 10:42
«Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը․ «Ըստ Lurer.com-ի՝ ՀՀ ՊՆ-ն 9 զոհված զինծառայողի հուղարկավորության համար հոկտեմբերի 1-ին «հրատապ մեկ անձ» ընթացակարգով պայմանագիր է կնքել «Նորայր Օրդուխանյան Մայիսի Ա/Ձ»-ի հետ։ ՊՆ-ն 1մլն 890 հազար ՀՀ դրամով սգո ծառայություն է պատվիրել, որի մեջ մտնում է՝ սգո սրահ, դիատար մեքենա և դագաղ։
Պայմանագրի տեխնիկական բնութագրում նշված է, որ «Նորայր Օրդուխանյան Մայիսի Ա/Ձ»-ն պարտավորվում է կատարել․
«Թվով 9 զոհված զինծառայողների հուղարկավորության կազմակերպում ք. Երևանում և ՀՀ այլ համայնքներում՝ ըստ ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչության հայտերի: Յուրաքանչյուր զինծառայողի հուղարկավորության համար անհարժեշտ է ապահովել փայտե հատակով, փայտե բռնակով, լամինատից պատրաստված, ըստ զոհվածի հասակի դագաղ (բաց վիճակի համար նաև ծածկոցով)»։ Պայմանագրում ծառայության մատուցման ժամկետ է նշված 2024թ-ի 4-րդ եռամսյակ, բայց ոչ ուշ, քան 2024 թվականի նոյեմբերի 30-ը...
Սա ի՞նչ է.... Սա ինչպե՞ս կմեկնաբանեն ՊՆ-ից...
Մենք զոհեր ունե՞նք, որոնց մասին ոչ ոք չգիտի ու ՊՆ-ն ծածուկ ուզում է թաղումներ կազմակերպե՞լ...
Թե՞ դավաճան Նիկոլի վարչակազմը պատերազմ է բեմանակացնելու, որտեղ ինչպես միշտ իրականը մեր զոհերն են և տարածքային կորուստներն են ու հիմիկվանից արդեն գիտեն զոհերի թիվը ու արդեն թաղումներին են պատրաստվո՞ւմ...»։

«Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք»․ Գագիկ Համբարյան
«Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք»․ Գագիկ Համբարյան
Աղբյուրը`   Գագիկ Համբարյան