Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

Թուրքիայում որոնում են 3 հայի

183
Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ., 14:30
Թուրքիայում որոնում են 3 հայի

Ստամբուլի 10-րդ քաղաքացիական առաջին ատյանի դատարանը թերթում հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ որոնվում են Ստամբուլի Մասլաք շրջանի 548 քմ հողատարածքի սեփականատերերը։ Այդ տարածքը գտնվում է Park Plaza-ի և Windows Plaza-ի խաչմերուկում։

Նշվում է, որ եթե հողի սեփականատերերը չգտնվեն մինչև 2024-ի դեկտեմբերի 16-ը, ապա միլիոնավոր լիրա արժողությամբ հողը կանցնի Թուրքիայի գանձապետարանին։
Հողի սեփականտերեր են հանդիսում հայ Կարաբեթ Չընգըն, Մարի Յազըջըյանը և Նիվարտ Դողանայը, գրում է Ermenihaber-ը։