«ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը նշանակում է` Նիկոլը թույլ է և խարխլված». Աշոտյան
Անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանին քաղաքացի Գարեգին Մարտիրոսյանը գհարց է ուղղել․ «Ինչպե՞ս կմեկնաբանեք ժողովրդավարության հայկական ֆորումում Արևմտյան դեսպանների, մասնավորապես՝ ԱՄՆ դեսպանի հայտարարությունները Հայաստանում փայլուն ժողովրդավարության մասին»։ Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Անգլիացիներն ասում են․ «Դեսպանն իր երկրի շահերի համար ստելու համար այլ երկիր գործուղված ազնվագույն մարդն է»։ Հենց այս ասացվածքն եմ հիշում ամեն անգամ, երբ լսում եմ արևմտյան որոշ դեսպանների բացահայտ ստերը Հայաստանում Ժողովրդավարության մասին։ Ցավոք, արևմտյան գործող էլիտաները կորցրել են իրենց բարոյական հեղինակությունը արդարության և արժեքների մասին գնահատականներ տալու վերաբերյալ։ Ի դեպ, հանրային կյանքի այդ ցինիզմն է հիմնական պատճառներից մեկը հենց իրենց երկրներում այլընտրանքային ուժերի հեղինակության աճի (Թրամփ, Ֆրանսիա, Գերմանիա)։ Այդ երկրների հասարակությունները իրենց էլեկտորալ վարքով արդեն պատժում են գործող էլիտաներին կրկնակի ստանդարտների, իրականության աղավաղման և ստերի համար։ Արևմուտքի իրական, պրոֆեսիոնալ կարծիքը Հայաստանի գործող ռեժիմի վերաբերյալ մանրամասն ներկայացված է մասնագիտական զեկույցներում՝ Freedom House, The Economist, Amnesty international, Transparency international, Heritage foundation և այլն։ Այս ֆոնի վրա նույն ԱՄՆ դեսպանի հայտարարությունից ես երկու, գուցե առաջին հայացքից պարադոքսալ հետևություն եմ անում․ 1․ Սուտն էլ երանգներ ունի, և երբ տիկին դեսպանը ընտրում է բացարձակ սուտ ասելու տարբերակը, նա միայն ընդգծում է իրականության և հեքիաթի միջև անդունդը, ավելի ցայտուն դարձնելով ճշմարտությունը։ 2․ Իրենք փայլուն գիտեն իրականությունը (ԱՄՆ Պետդեպի զեկույցը վկա), և եթե, այդքանով հանդերձ, ստիպված են բացահայտ կեղծ պնդում անել՝ ի պաշտպանություն Նիկոլի, նշանակում է, որ Նիկոլը թույլ է և խարխլված, իսկ իր վարած կործանարար քաղաքականությունը՝ դարձելի։ Առիթից օգտվելով ՝ շնորհավորում եմ ԱՄՆ անկախության օրը և բարեկամ ամերիկյան ժողովրդին մաղթում, որ երբեք Փաշինյանի նման իշխանություն չունենան»։ |
«Էդ ուժերը Սրբազանին ժերտվա են տալու»․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
3011:18Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Դամասկոս
5311:06«Իրենց աթոռներից կառչած ստահակներին վռնդելու ենք»․ Սայաթ Շիրինյան
5110:18«Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց ՍԴ որոշման մակարդակով»․ Լևոն Զուրաբյան
5310:00Որպես Արցախի քաղաքացի, որտեղ թաղված են իր երեխան, եղբայրը, քույրը, «Արցախն Ադրբեջան է» խոսքը դավաճանություն է․ «Հրապարակ»
5209:48Նիկոլ Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում. խուսափում է պատասխանատվությունից․ «Ժողովուրդ»
5009:18