Երևան`   +29 °C
Այսօր`   Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.

Սոնա Աղեկյանին ավագանու մանդատից զրկելու հայցով դատական նիստը հետաձգվել է

107
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 18:24
Սոնա Աղեկյանին ավագանու մանդատից զրկելու հայցով դատական նիստը հետաձգվել է

«Մայր Հայաստան» խմբակցությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Այսօր ՀՀ վարչական դատարանում պետք է տեղի ունենար Սոնա Աղեկյանին ավագանու մանդատից ապօրինաբար զրկելու հայցով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ամբողջությամբ վերացնել Երևանի քաղաքի ավագանու 07.02.2024թ. թիվ 57-Ա որոշումը և վերականգնել ավագանու անդամի իր լիազորությունները:

Այսօրվա դատական նիստը հետաձգվել է։ Այն տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 2-ին:

Երևանի ավագանու փոխարեն Տիգրան Ավինյանն է լիազոր ներկայացուցիչ ուղարկել դատարան։ Դատավոր Գրիգոր Առաքելյանը հայտնել է, որ դատարանը չի ընդունում նրան որպես նիստի մասնակից կողմ, և նիստը հետաձգել է»։