Genesis Armenia-ն հայտարարություն է տարածել
Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամը հայտարարություն է տարածել Սահմանադրության օրվա կապակցությամբ․ «1995 թ հուլիսի 5-ին համազգային հանրաքվեի միջոցով ընդունվեց անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունը։ ՀՀ Սահմանադրության հիմքը հանդիսացել է 1990թ.-ի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրը։ ՀՀ Սահմանադրության փոփոխություններ իրականացվել են 2005 և 2015 թվականներին նույնպես հանրաքվեի միջոցով: Այս փոփոխությունները վերաբերել են կառավարման կարգի փոփոխությանը՝ նախագահականից կիսանախագահականի, հետո՝ կիսանախագահականից խորհրդարանական կառավարման կարգին։ ՀՀ Սահմանադրության շարունակական ոտնահարումն իշխող վարչախմբի կողմից ավելի է թուլացնում ՀՀ, ավելի լկտի ու սանձարձակ է դարձնում Ադրբեջանի և Թուրքիայի վարչակարգերին, իսկ հայության լինելը՝ Հայաստանում, թե Սփյուռքում, դարձնում է ավելի խոցելի ու վտանգված։ Այս համատեքստում այս ծանր ժամանակներում Սահմանադրության գործարկումը դարձել է հրամայական։ Սահմանադրության գլխավոր դրույթներից մեկում նշված է. «Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: |
«Պետրո՛ս, ասեմ՝ ինչու են քեզ մերժում». Ռուբեն Հակոբյան
7401:42«Լուկաշենկոյի հայտարարությունը բնութագրվում է «на воре шапка горит» արտահայտությամբ». Կարեն Հեքիմյան
5901:00«Բացահայտ կասեմ՝ որն է Բագրատ Սրբազանի որոշակի անհաջողության պատճառը». Միքայել Աջապահյան (տեսանյութ)
8400:12«Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին». Սուրեն Սուրենյանց
77Երեկ, 23:36«Անկախության հռչակագիրը կարող է կորցնել իր ուժը միայն ՓԱՍՏԱՑԻ, երբ պետությունը փլուզվում է». Արթուր Ղամբարյան
82Երեկ, 23:06«Թեհրանն ապրում է առօրեական կյանքով». Վարդան Ոսկանյան
92Երեկ, 22:18