Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ.

«Քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև նորանոր ռեկորդներ է սահմանում»․ Նորիկ Նորիկյան

109
Երեկ, 21:42
«Քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև նորանոր ռեկորդներ է սահմանում»․ Նորիկ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը գրում է․ «Վեց տարի առաջ գաս իշխանության, հայտարարես, որ Քոչարյանն ու Սերժը թալանչի հանցագործներ են, որոնք կեղեքել են մեր երկիրը, ստեղծել կոռուպցիոն քրեաօլիգարխիկ համակարգ, Սերժին հռչակես Հայաստանի ամենակոռումպացված ընտանիքի պարագլուխ, նրա եղբայրներից մեկին թռցնես երկրից, մյուսին՝ ներես մի քանի միլիոնի դիմաց, դեսպան փեսային ու վերջինիս հորը թռցնես երկրից, իսկ եղբորը նշանակես արդարադտության նախարար, հետո ֆուտբոլի գնդակի նման տշես խաղից դուրս, Քոչարյանին համարես մարտի 1-ի դահիճ, ժողովրդի վրա կրակած բռնապետ, 4 միլիարդ կարողության տեր կոռուպցիոներ, հետո նրա որդուն բերես դարձնես պատգամավոր ու նրա խանութից ժողովրդի վճարած հարկերից միլիոնավոր դոլլարների ավտոմեքենա գնես, վերջում՝ երկուսին էլ՝ թե՛ Սերժին, թե՛ Քոչարյանին արդարացնես, պլստացնես իրական պատժից, բայց բռնես ու այդ երկուսի գործով գրեթե բոլոր դատավորների լիազորությունները կասեցնես ու դադարեցնես, թե իբր նրանք տապալել են այս երկուսին քրեական պատասխանատվության ենթարկելու գործը․․․
Այսինքն հասարակության մի հատվածին փորձել ես հավատացնել, որ Ձեր իշխանությունը ցանկանում էր պատժել այս մարդկանց, բարց դատավորները բռնեցին ու արդարացրեցին այդ սուրբ մարդկանց…
Հ․Գ․ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գործերը քննած Դավիթ Գրիգրյանի, Աննա Դանիբեկյանի, Ա․ Ազարյանի, Վ․ Միսակյանի լիազորությունները կասեցվել ու դադարեցվել են։
Ի՞նչ է սա, եթե ոչ անճարության, անկարողության կամ հստակ, նախապես ծրագրված քաղաքական պայմանավորվածության արդյունք։
Այս աստիճան հիմարի տեղ դնել ժողովրդին ու հավատացնել, թե դու ոչ մի կապ չունես այս ամենի հետ, ու որպես դեմքը փրկելու միջոց՝ վրեժխնդիր լինես դատավորներից, հնարավոր չէ պատկերացնել։
Ինձ համար կա մեկ հստակ համոզմունք․ մեր երկրում քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև բյուրեղացվել ու նորանոր ռեկորդներ է սահմանում։
Մեր հասարակությունը պետք է հետևություն անի, թե ի՞նչ է տեղի ունեցել մեր երկրի ու ժողովրդի հետ վերջին տարիների ընթացքում․․․»։

Աղբյուրը`   Նորիկ Նորիկյան