Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2024 թ.

«Պետրո՛ս, ասեմ՝ ինչու են քեզ մերժում». Ռուբեն Հակոբյան

74
Այսօր, 01:42
«Պետրո՛ս, ասեմ՝ ինչու են քեզ մերժում». Ռուբեն Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի գրառումը. «Պետրոս, ասեմ՝ ինչու են քեզ մերժում
Պետրոս Ղազարյանը երեկ եթերում մի քանի անգամ հայտարարեց, որ ընդդիմադիրները մերժում են իր հրավերները։
Պետրոս, եթե քեզ մինչեւ հիմա չեն բացատրել պատճառը, կփորձեմ ես դա անել։
Նախ, խորհուրդ կտամ ծանոթանալ հեռուստալրագրության ժանրային առանձնահատկություններին։ Կարծում եմ, Պետրո՛ս, կհամոզվես, որ օրվա իշխանություններին եւ հատկապե՛ս գլխավոր քայլարածին քծնելը եւ հեռուստահարցազրույցի ժանրը տրամագծորեն իրար մերժող ու բացարձակ տարբեր բաներ են: Ավելին, եթերում քո պահվածքը մասնագիտորեն վերլուծելով ինքդ կհամոզվես, թե ինչպիսին չպետք է լինի հեռուստահարցազրույց վարողը: (Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորելիս ժամանակին կուրսային եմ գրել այդ թեմայով, իսկ թեկնածուական թեզս էլ վերաբերել է քաղաքական ժուռնալիստիկային)։ Ի դեպ, ում այսօր այդպես անմնացորդ քծնում ես, նա հենց այդ «որակներիդ» համար քեզ ժամանակին կոչեց նատաշկա, որովհետեւ այդ շրջանում ուրիշ տիրոջ պատվերով էիր «հարցազրույցներ» վարում։ Իսկ թե ռուսական իրականությունում նատաշկան ինչ է խորհրդանշում՝ կարծում եմ, լավատեղյակ ես։
Պետրո՛ս, եթե իսկապես ծանոթանաս հեռուստալրագրության ժանրային առանձնահատկություններին ու հարցազրույցավարի կանոնագրային պահվածքին եւ հաղորդումներն էլ վարես պահանջված չափորոշիչներով՝ ընդդիմադիր քաղաքական գործիչները հերթ կկանգնեն քո հյուրը լինելու համար։
Հավատա՝ Պետրո՛ս…
Իսկ որ Հայաստանն այսօր հայտնվել է բավականին ծանր վիճակում, եւ մեր հավաքական քաղաքական միտքը նաեւ առողջ հարցազրույցների ու բանավեճերի միջոցով պետք է ելքեր փնտրի Հայաստանի գահավիժումը կասեցնելու համար՝ այս մոտեցումը, կարծում եմ, այլընտրանք չունի»։

Աղբյուրը`   Ռուբեն Հակոբյան