Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2024 թ.

«Լուկաշենկոյի հայտարարությունը բնութագրվում է «на воре шапка горит» արտահայտությամբ». Կարեն Հեքիմյան

59
Այսօր, 01:00
«Լուկաշենկոյի հայտարարությունը բնութագրվում է «на воре шапка горит» արտահայտությամբ». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Բելառուսի ու Ադրբեջանի բարեկամությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ»: Հայտարարելով սրա մասին, Լուկաշենկո Ալեքսանդրն ապրիորի ընդունում է, որ պետությունների միջև առկա բարեկամությունն ուղղված է լինում այլ պետությունների դեմ: Քաղաքական իմաստով, դա նորմալ է:
Իսկ աննորմալն այն է, որ Լուկաշենկո Ալեքսանդրը նման հայտարարություն է անում Ադրբեջանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում:
Քաղաքական իմաստով, դա բնութագրվում է «на воре шапка горит» ապաքաղաքական արտահայտությամբ»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան