«Kia»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա 1 զոհ, 3 վիրավոր
292
Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ., 00:00
![]() Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող հատվածում՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել։ Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վրաերթի ենթարկվածներից 1-ը, գիտակցության չգալով, մահացել է։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) և իր մոտ այդ պահին վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
