Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ.

«Մի նոր բան է մոգոնվում ՀՀ-ի դեմ»․ Արամայիս Աղաբեկյան

104
Երեկ, 22:36
«Մի նոր բան է մոգոնվում ՀՀ-ի դեմ»․ Արամայիս Աղաբեկյան

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը հետախուզական գործունեություն է իրականացնում Ռուսաստանի և մեր գործընկերների դեմ ՆԱՏՕ-ի կոնկրետ երկրի շահերը սպասարկելու համար»,- ասել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
Մյուս եղբայր Ալիևն էլ կոնկրետ մատնանշել է, թե ում ի նկատի ունի ռուս բարձրաստիճան պաշտոնյան՝ ԱՄՆ-ին մեղադրելով բոլոր աններելի մեղքերի մեջ, հատուկ շեշտելով այդ գործում ԱՄՆ պետքարտուղարության դերն ու նշանակությունը։
Դատելով այս երկու հակահայկական կենտրոնների խոսույթից կարելի ենթադրել, որ մի նոր բան է մոգոնվում ՀՀ-ի դեմ։
Հայ ազգի շահերի հետ աղերս չունեցող իշխանության ներկայացուցիչներն ու նրանց լեգիտիմությունը ապահովող անբովանդակ ընդիմությունը նման իրավիճակում փորձում են լվանալ հանցակիցներից մեկի Ռուսաստանի ձեռքերը՝ դա անելով բավակին փնթի բայց հետևողական ձևով։
Իրենց իրապես ազգային համարող ուժերը պարտավոր են համախմբվել այս երկուսին հնարավորինս արագ չեզոքացնելու իրապես սուրբ գործը հաջողելու համար»։